Ford-ը Ռուսաստանում շարժիչների գործարան է կառուցելու
Ford-ը շարժիչների գործարան է բացելու «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում՝ Թաթարստանում: Նոր արտադրությունը կդառնա արտասահմանյան ավտոմոբիլայի բրենդի նման առաջին նախագիծը Ռուսաստանում: Այս մասին գրում է rg.ru կայքը:
Շինարարության մեջ ներդրվելու է 275 միլիոն դոլար: Գործարանը կարտադրի 1,6 լիտր ծավալով շարժիչներ՝85,105 և 125 ձիաուժ հզորությամբ: Դրանք տեղադրվում են Ֆորդի մասսայական մոդելների, այդ թվում Ford Fiesta-ի, Ford Fusion-ի և Ford Focus-ի վրա:
Գործարանում ռուսական հումք է օգտագործվելու: Տարեկան արտադրվելու է 105 հազար շարժիչ: Կստեղծվի 200 աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին