Կղզի՝ փախստականների համար
Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսն առաջարկել է կղզի գնել ներգաղթյալներին տեղավորելու համար: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Ղպտի Սավիրիսը, ով Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկն է, հայտարարել է, որ պատրաստ է Հունաստանում կամ Իտալիայում գնել դատարկ կղզիներից մեկը ու դրա համար ծախսել մինչև 100 մլն դոլար: Կղզում միլիարդատերն առաջարկել է նոր պետություն ստեղծել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարյուրավոր փախստականների համար ու խոստացել ապահովել աշխատատեղով:
«Նման կերպ մարդիկ կստանան ժամանակավոր ապաստան: Եթե հակամարտությունների գոտիներում իրավիճակը լավանա, նրանք կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք, եթե ցանկանան: Ապաստան փնտրողների հետ պետք է վերաբերվել մարդկանց պես, իսկ մինչ այժմ նրանց հոտի պես են վերաբերվում»,-ասել է Սավիրիսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ