Մարկկու Մարկկուլա. Պետք է գայթակղել, որպեսզի Եվրոպայով մեկ սփռված հայ երիտասարդները հետ գան
Եվրամիությունն առաջարկում է Հայաստանին համագործակցության մեծ հնարավորություններ բոլոր այն ոլորտներում, որոնք վերաբերում են քաղաքական, գյուղական, ներառյալ տնտեսական զարգացմանը: Երևանում կայացած Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների խորհրդաժողովի՝ CORLEAP, բյուրոյի հանդիպման ավարտից հետո կայացած ասուլիսում ասաց Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ և CORLEAP-ի համանախագահ Մարկկու Մարկկուլան:
«Մեր հիմնական ուղերձն է՝ ունենալ գործողությունների հստակ ծրագիր»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք կարևորում են էներգետիկ արդյունավետության ապահովումը:
Մ. Մարկկուլայի խոսքով, տեղյակ լինելով, որ Հայաստանը բարդություններ ունի էներգետիկ ոլորտում, կարևորում են էներգետիկ արդյունաբերության ապահովման համար տարբեր աղբյուրների ձեռք բերումը:
Նա նաև նշեց, որ Եվրոպայով մեկ սփռված հայ երիտասարդներին պետք է ինտեգրել այնպիսի աշխատանքների, որոնք կնպատեն Հայաստանի զարգացմանը. «Ինչպես գայթակղել, որպեսզի այդ ուղեղները հետ գան: Պետք է մշակել նորարարական ցանց ու գրավել երիտասարդ թվայնացված սերնդին, ինտեգրել գլոբալ աշխատանքներին»:
Ըստ նրա, Եվրոպան էլ փորձում է ստեղծել նման ցանց, ներգրավել այն երկրներին, որոնք քիչ են զարգացած ու ներգրավել այդ երկրների երիտասարդներին՝ ցույց տալու, որ իրենց ապագան իրենց հայրենիքում է:
Հայաստանն այս տարի ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների խորհրդաժողովում՝ CՕLEAP, համանախագահնող կողմն է:
Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը՝ CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածքային և տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը ՝ CoR-ից, 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: CORLEAP-ը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է, որը համախմբում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների և ռեգիոնների դերակատարումը Արևելյան գործընկերության զարգացման համատեքստում:
Նախորդող հրապարակում՝
CORLEAP. «Հայաստանի կառավարությունը կարևորում է և ապակենտրոնացման քաղաքականությունը»
Է. Նալբանդյան. Ադրբեջանը միշտ մերժում է ցանկացած համագործակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան