Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ և Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչների, թեմակալ առաջնորդների ու բարերար հայորդիների մասնակցությամբ այսօր առավոտյան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ կատարվեց բարեխոսական կարգ:
Ծիծեռնակաբերդի համալիրում անմեղ զոհերի համար աղոթք հնչեցրեց Ֆրանցիսկոս Պապի անունից Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:
«Ուզում եմ խոսել Հայոց Ցեղասպանության զոհերի հետ, ասել, որ դուք Աստծո ընկերն եք: Մենք կաղոթենք Աստծուն Հայաստանի համար, Հայ Առաքելական եկեղեցու համար` Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Հայաստանում բոլոր քրիստոնյաների համար: Աղոթում եմ, Աստված, այս երկրի քրիստոնյաների համար, ով նախկինում տառապել է մահվան ճիրաններում»,-ասաց Լեոնարդո Սանդրին:
Բարեխոսական կարգից հետո Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Նվիրապետական Աթոռների միաբաններ շրջայց կատարեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում:
Նախօրեին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Մյուռոնօրհնեքի արարողության մասին հրապարակումներ`
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սրբալույս Մյուռոնօրհնեքին
Գարեգին Երկրորդ. Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության
Զաքարիա վարդապետ Բաղումյան. Հավատում ենք Սուրբ Մյուռոնի հրաշագործ զորությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Մյուռոնօրհնեքի արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը