«Մասունքներ … ծանոթ և անծանոթ Պալյաններ»
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 5-ին բացվելու է Պալյան ճարտարապետական գերդաստանի «Մասունքներ … ծանոթ և անծանոթ Պալյաններ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից:
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու Պալյան ճարտարապետական գերդաստանի մինչ օրս անհայտ անտիպ նյութեր՝ տարաբնույթ կառույցների նախագծեր, կահույքի, ջահերի, մոմակլաների, ժամացույցների, հայելիների, ինտերյեր-էքստերյերին բնորոշ այլ հարդարանքի նախագծերն ու էսքիզները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 5-ը, մուտքն ազատ է:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ, «Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Պալյան գերդաստանի ճարտարապետական ժառանգության այն մասունքները, որոնք ՀՀ քաղաքաշինության նախարարության և անձամբ նախարար Նարեկ Սարգսյանի ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ գտնվել և Հայաստան են տեղափոխվել: Պալյան ճարտարապետական գերդաստանի անգնահատելի մասունքները ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ի պահ է տվել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ