Գվատեմալայում զոհերի թիվն ավելացել է
Սողանքի հետևանքով Գվատեմալայում զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 208-ի: Անհետ կորած է համարվում 150 մարդ: Հիշեցնենք, սողանքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, աղետի հետևանքով ավերվել է 100 տուն: Գվատեմալայի իշխանությունները մի քանի անգամ հորդորել են բնակիչներին տեղափոխվել այլ շրջաններ, սակայն տեղացիները հրաժարվել են:
Աղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին: Փլատակներից մարդկանց դուրսբերմանը մասնակցել է 560 մարդ, 28 միավոր տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր