Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի հատուկ բանագնացին
Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոյին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացումը և հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Վերդուսկոն ընդգծել է, որ Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը և նպատակադրված է առավել խորացնել այն։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարիներին հաճախակիացել են փոխադարձ բարձրաստիճան շփումները։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Վերդուսկոն մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ