Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարարին
Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մավրիկիոսի արտաքին գործերի նախարար Ջաքդիշ Դհարամչանդ Կունջուլի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար և նշել, որ հնարավորություն է ունեցել այցելել Մավրիկիոս և ջերմ հիշողություններ է պահպանում այդ այցից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կունջուլը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Երևանում, ինչը հնարավորություն է ընձեռում նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս առումով կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ այցելությունների կազմակերպումը։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների հաստատման վերաբերյալ։
Հանդիպմանը անդրադարձ է արվել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, այդ առումով երկուստեք կարևորվել է նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք գագաթաժողովի անցկացումը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ