Հայաստանի և Կոնգոյի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռքբերել փոխգործակցության սերտացման վերաբերյալ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսսոյին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հաճելի է Նյու Յորքում երկու շաբաթ առաջ կայացած հանդիպումից հետո հանդիպել Երևանում և շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։
Նախարար Գակոսոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ դեռ Լենինգրադում ուսանելու տարիներին հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ և այժմ շատ ուրախ է, որ իրեն ներկայացնում իր երկիրը Երևանում՝ Ֆրանկոֆոն ընտանիքի համար այս կարևոր միջոցառմանը։
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ իրավապայմանգրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ։
Կոնգոյի արտգործնախարարը ներկայացրել է Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացները, իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները և տնտեսական ու ներդրումային հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր