Նեյմար. «Ուզում եմ գրավել «Ռեալի» դարպասը»
Կատալոնյան «Բարսելոնի» բրազիլացի հարձակվող Նեյմարը նախապատրաստվում է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը:
«Ես «Ռեալի» հետ ընդամենը 2 խաղի եմ մասնակցել, իսկ ահա «Ատլետիկոյի» դեմ ավելի հաճախ եմ խաղացել: Նման խաղերը չի կարելի համեմատել: Մասնակցությունը Կլասիկոյին ցնցող զգացում է, դժվար է այն նկարագրել բառերով: Երբ Բրազիլիայում էի, լսել էի նման խաղերի մասին, նույնիսկ դիտել էի հեռուստացույցով, սակայն զգացումները, անկասկած, անհամեմատելի են: Նա, ով կգրավի «Ռեալի» դարպասը, կդառնա «Նոու Կամպի» կուռքը»,- ասել է Նեյմարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ