Օլիմպիական ալիքով
Հարյուր տարի առաջ` 1914 թ. հունիսին, Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական կոնգրեսը: Միջոցառումը նշանավորվեց օլիմպիական դրոշի հաստատումով: Պաստառի սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն` խաղերի ընթացքում: Դրոշի վրա պատկերված են օլիմպիական հինգ օղակները: Կապույտը Եվրոպա աշխարհամասի խորհրդանիշն է, սևը ` Աֆրիկայինը, կարմիրը ` Ամերիկայինը, դեղինը ` Ասիայինը և կանաչը ` Ավստրալիայինը:
Օլիմպիական դրոշն առաջին անգամ պետք է ծածանվեր 1916 թ. խաղերում, բայց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով մարզահանդեսը չկայացավ: Հաջորդ` Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920-ին տեղի ունեցած օլիմպիական մարզահանդեսում նպատակն իրականացավ, և բացման արարողության ժամանակ հանդիսավորությամբ վեր խոյացավ խաղաղության ու մաքրության խորհդանիշ օլիմպիական սպիտակ դրոշը: Այս մասին հիշեցնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաստատվեց նաև օլիմպիական կարգախոսը` «Բարձր, արագ, ուժեղ»: Այս բառերի հեղինակը ֆրանսիացի հոգևորական Անրի Մարտին Դիցոնն է: Իր քոլեջում անցկացրած մարզական միջոցառման ժամանակ է նա հնչեցրել նշված արտահայտությունը, որը չափազանց դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Նա հենց «Բարձր, արագ, ուժեղ» բառերը համարեց օլիմպիական կարգախոս, որն արտացոլում է աշխարհի բոլոր աթլետների գլխավոր նպատակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ