Դեշամ. «Զիդանն ուզում է հաջորդ մրցաշրջանն սկսել գլխավոր մարզչի կարգավիճակում»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ ֆրանսիական ընտրանու նախկին կիսապաշտպան, այժմ` «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը պլանավորում է մարզչական ինքնուրույն կարիերա սկսել:
«Զիդանն ուզում է հաջորդ մրցաշրջանն սկսել գլխավոր մարզչի կարգավիճակում, սակայն չեմ կարծում, թե գիտի` որտեղ պետք է աշխատի: Ես Զիզուին, իհարկե, չեմ տեսնում ոչ մեծ ակումբում: Նույնիսկ հավաքականի խաղացողների շրջանում աշխարհի 1998 թ. չեմպիոնն առանձնանում էր ու մյուսներից բարձր էր: Կային Զիդանն ու մյուսները»,- ասել է Դեշամը:
Մեկ շաբաթ առաջ հայտարարվել է, որ Զիդանը «Մոնակոյի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին