Ռոբբեն. «Անհամբերությամբ եմ սպասում «Բորուսիայի» հետ եզրափակիչ խաղին»
Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենն անհամբերությամբ է սպասում Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը` ցանկանալով ռևանշի հասնել վերջերս կրած պարտության դիմաց: Ապրիլի 12-ին մյունխենցիները սեփական խաղադաշտում «Բորուսիային» զիջեցին 0:3 հաշվով, չնայած այդ պահին ապահովել էին երկրի չեմպիոնի կոչումը:
«Մեծ եզրափակչի ակնկալիք ունեմ: Դա այնպիսի խաղ է, որին միշտ ես սպասում: «Բորուսիայից» կրած պարտությունից հետո ավելի շատ ենք սպասում եզրափակիչ խաղին»,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է bundesliga.com-ը:
Ավելացնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին