Բեռնար Շալանդ. «Էդգար Մանուչարյանը պետք է տղամարդկային ֆուտբոլ խաղա»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստան կատարած այցի մասին և չի ցանկացել առանձնացնել ռուսական տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստներից որևէ մեկին:
«Չեմ ուզում որևէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսևորել իրենց լավագույն որակները:
Կխոսեմ միայն Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից և շատ պետքական կարող է լինել հավաքականին:
Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից և համարձակ, տղամարդկային ֆուտբոլ խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա և հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Էդգարը պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի և այդ ժամանակ արդյունքներ կլինեն»,- նշել է Շալանդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ