Մինո Ռայոլա. «Եթե մարզական տնօրենը չի ճանաչում գործակալ Մինո Ռայոլային, պետք է այլ աշխատանք փնտրի»
Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլային զարմացրել է գերմանացի ֆուտբոլային պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմը:
«Բունդեսլիգան հիանալի է կազմակերպված, ինչպես և ամեն ինչ` Գերմանիայում: Այնտեղ միայն երկու թերություն կա` արտասահմանյան մարկետինգը և, որն ինձ շատ է զարմացնում, մարզական տնօրենների ոչ պրոֆեսիոնալիզմը: Մի անգամ ես զանգահարեցի մի մենեջերի, ներկայացա: «Բարև Ձեզ, ես Մինո Ռայոլան եմ, ֆուտբոլային գործակալ»: Իսկ նա` ինձ. «Մինոն ո՞վ է»: Եթե մարզական տնօրենը չի ճանաչում Մինո Ռայոլային, պետք է այլ աշխատանք փնտրի:
Ոչ մի լիգայում բարձր պաշտոններում այդքան շատ ոչ պրոֆեսիոնալներ չկան, որքան Բունդեսլիգայում: Իհարկե, նաև բացառություններ կան: Վացկեն («Բորուսիա», Դորտմունդ), Ռումենիգեն («Բավարիա») և Կրոյցերը («Համբուրգ») մեծ պրոֆեսիոնալներ են` մեծ փորձով»,- ասել է Ռայոլան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ