Գաբի. «Բոլորից շատ ենք ուզում հաղթել Չեմպիոնների լիգայում»
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբին կիսվել է «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությունից ակնկալիքներով:
«Կարծում եմ` մենք բոլորից շատ ենք ուզում հաղթել Չեմպիոնների լիգայում: Դժվար է ասել` արդյոք ուժեղ ենք մեր մրցակիցներից, թե ոչ, բայց ցանկությամբ հաստատ գերազանցում ենք բոլորին: Դրան ես չեմ կասկածում: Մնում է, որ օգուտ քաղենք դրանից,- ասել է Գաբին «Marca»,-ին տված հարցազրույցում:- «Ատլետիկոն» ու «Չելսին» խաղաոճով նման են, ուստի մեզ բարդ մրցակցություն է սպասվում: Անպայման պետք է լավ անցկացնենք առաջին հանդիպումը: Դա շատ կարևոր է պատասխան խաղից առաջ:
Մոուրինյոն մարտավարության հիանալի մասնագետ է, ուստի «Չելսին» խաղի համար պլան կունենա: Սակայն մենք մրցակցին պետք է հակադրենք մեր խաղաոճը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ