Խոսեպ Գվարդիոլա. «Սանտյագո Բեռնաբեուում» ինձ երբեք ֆավորիտ չեմ զգացել»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ռեալի» հետ Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմն այդ խաղում ֆավորիտ չէ:
«Որպես ֆուտբոլիստ և մարզիչ` մեկ անգամ չեմ ժամանել «Սանտյագո Բեռնաբեու», բայց երբեք ինձ ֆավորիտ չեմ զգացել: Չափազանց շատ եմ հարգում «Ռեալին»:
Կարծում եմ` նման հանդիպումներում աստղային ֆուտբոլիստները, եթե նույնիսկ փոքր հնարավորություն ունեն, անպայման մտնում են խաղադաշտ: Խոսքը վերաբերվում է նաև Քրիշտիանու Ռոնալդուին: Ամեն դեպքում` «Ռեալը» մի թիմ է, որ կախված չէ մեկ ֆուտբոլիստից»,- նշել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ