Բուսկետս. «Ինձ հետ նման բան երբևէ չի կատարվել»
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հուսով է, որ կատալոնյան թիմն ընթացիկ մրցաշրջանում կկարողանա տիտղոսներ նվաճել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ինձ հաճախ են հարցնում, թե որտեղի՞ց եմ ստանում այդքան մոտիվացիա` հետագա մրցելույթների համար: Իսկապես ինձ բախտ է վիճակվել բազմաթիվ մրցանակներ նվաճել, բայց միշտ էլ ձգտում ես ավելիին:
Օրինակ, ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնն» ինքը ձեռքից բաց թողեց 3 տիտղոս նվաճելու հնարավորությունը և դա տեղի ունեցավ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Դա անհավանական է, ինձ հետ նման բան երբևէ չի կատարվել:
Ինչևէ, հուսանք, որ դեռ կկարողանանք Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճել: Թող մյուսները մեզ ֆավորիտ չհամարեն, դա կարևոր չէ: Մենք ունենք հնարավորություն և կօգտվենք դրանից»,- նշել է Բուսկետսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան