Նադալ. «Հուսով եմ` եզրափակչում հանդես կգան «Ռեալն» ու «Ատլետիկոն»
Գաղտնիք չէ, որ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը սիրում է ֆուտբոլ մարզաձևը և նրան հաճախ կարելի է տեսնել մարզադաշտում` իր սիրելի թիմին երկրպագելիս: Ռաֆան ցանկանում է Չեմպիոնների լիգայում տեսնել իսպանական եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է tennis.es-ը:
«Բավարիան» և «Ռեալը» հիանալի մարզավիճակում են: Մադրիդյան թիմը 4-րդ անգամ անընդմեջ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում: Հուսով եմ, որ նրանք այս տարի կկարողանան առաջ գնալ: Եվ ընդհանրապես, շատ եմ ցանկանում տեսնել իսպանական եզրափակիչ:
Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությանը, ապա 3 հաղթանակ տոնելու դեպքում «Ատլետիկոն» կհռչակվի երկրի չեմպիոն: Նրանք այս մրցաշրջանում հիանալի են գործում և արժանի են տիտղոսի»,- նշել է Նադալը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ