Մաթս Հումմելս. «Ես չեմ ասել, որ պայմանավորվել ենք չնսեմացնել Բրազիլիայի հավաքականին»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսը հերքել է տեղեկատվությունը, որ Բրազիլիայի հավաքականի հետ «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ հանդիպումից (7:1) հետո հայտարարել է, թե գերմանացի ֆուտբոլիստները պայմանավորվել են չնսեմացնել բրազիլացիներին:
«Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ասեի. «Մենք պայմանավորվել ենք չնսեմացնել Բրազիլիայի հավաքականին»: Կամ նման որևէ բան: Ես մրցակիցների վերաբերյալ այդպիսի բաներ չեմ ասում: Կենտրոնացած էինք և չէինք փորձում ստորացնել նրանց: Ես դա եմ նկատի ունեցել և հույս ունեմ, որ հենց այդպես էլ ասել եմ: Ինչևէ, հնարավոր է, որ կրկին անգլերենի դասերի հաճախելու կարիք ունեմ»,- գրել է Հումմելսն իր թվիթթերյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ