Ռոնալդուն կարող է բաց թողնել Եվրոպայի Սուպերգավաթի խաղը
«Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն լիարժեք չի ապաքինվել վնասվածքներից, ուստի նրա մասնակցությունը Եվրոպայի Սուպերգավաթի խաղին կասկածի տակ է:
Անցած մրցաշրջանի վերջում լուրեր կային, որ Ռոնալդուն վնասվածքով պետք է հանդես գա առաջնության ու Չեմպիոնների լիգայի վերջին խաղերում, և վտանգ կա, որ առավել կխորացնի վնասվածքը: Այդ ժամանակ խոսքը հատկապես եզրափակիչ հանդիպումների մասին էր, որոնք շատ կարևոր էին ակումբի համար:
Նոր մրցաշրջանի սկիզբը, բնականաբար, չի պահանջում բոլոր ուժերի կենտրոնացում, ուստի պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ կտրամադրի վերականգնմանը: Նշվում է, որ Ռոնալդուն կարող է «Ռեալի» կազմում չմեկնել ԱՄՆ` մրցաշրջագայության` հնարավորինս լավ ապաքինվելու համար, իսկ այնուհետև բաց կթողնի նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը, որը կկայանա օգոստոսի 12-ին, Կարդիֆում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ