Կրկիչը պայմանագիր կնքեց «Ստոկ Սիթիի» հետ
«Բարսելոնի» հարձակվող Բոյան Կրկիչը մարզական կարիերան կշարունակի «Ստոկ Սիթիի» կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա իսպանացու հետ կնքվել է 4-ամյա պայմանագիր: Գործարքի ֆինանսական կողմի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ Կրկիչի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Դեպորտիվոն», «Օլիմպիակոսն» ու «Մալագան»: Նախորդ մրցաշրջանում Բոյանը վարձավճարով հանդես է եկել «Այաքսի» կազմում` 24 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան