Ֆրանսիացի ֆուտբոլիստները համալրեցին «Արարատի» կազմը
Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն համալրեցին «Արարատի» կազմը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող Դի Լաուրոյինը` երկու տարով:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էթյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:
25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվը»:
Բուլուտն ու Դի Լաուրոն մասնակցել են Թբիլիսիում անցկացված «Արարատի» ուսումնամարզական հավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ