«Ռեալը» Ֆալկաոյին կհրավիրի վարձավճարով
«Ռեալը» «Մոնակոյի» հետ համաձայնեցրել է հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության պայմանները: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը համապատասխան պայմանավորվածության են հանգել կիսապաշտպան Համես Ռոդրիգեսի տրանսֆերի գնմանը միտված բանակցությունների ժամանակ:
Ինչպես հայտնում է ABC-ն, «Ռեալը» Ֆալկաոյին կհրավիրի մեկ տարի ժամկետով, վարձավճարով` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով` նրա տրանսֆերը 33 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ: Գործարքը կկնքվի միայն այն դեպքում, եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակումը կոլումբիացին լիարժեք վերականգնվի ծնկի վնասվածքից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին