Դանիել Կարվախալ. «Շատ կաշխատեմ` հավաքականում հայտնվելու համար»
«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալն Իսպանիայի հավաքականի կազմում խաղալու ցանկություն է հայտնել: Նրա խոսքերով` ինքը շատ կաշխատի` ապացուցելու համար, որ արժանի է այդ պատվին:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկություն ունի խաղալ իր երկրի ազգային հավաքականում,- Կարվախալի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Սակայն որոշումը մարզիչն է ընդունում: Ուստի պետք է ամեն ինչ անեմ` ապացուցելու համար, որ պատրաստ եմ հրավիրվել հավաքական»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ