Խավին «Բարսելոնում» ևս մեկ մրցաշրջան կանցկացնի
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա թիմից: 34-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել թիմի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հունվարին Խավին կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի», որի հետ արդեն նախնական պայմանավորվածություն կար պայմանագրի ստորագրման վերաբերյալ` «2+1» տարբերակով:
Հիշեցնենք, որ Խավի ծառայություններով հետաքրքրված են նաև կատարյան որոշ ակումբներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան