Կառլոս Տևես. «Հայրս արդեն անվտանգության մեջ է»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսը հաստատել է տեղեկատվությունը, որ Արգենտինայում իր հորը փախցրել են, սակայն նախօրեին նա արդեն ազատվել է ու անվտանգության մեջ է:
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Ուզում եմ հաղորդել, որ ամեն ինչ, կապված հորս հետ, կարգին է: Դա ամենագլխավորն է: Բացի այդ, ուզում եմ երախտագիտությունս հայտնել Դանիել Սկիոլիին, Մաուրիցիո Մակրիին, Բեռնիին ու Բուենոս Այրեսի ոստիկանությանը` ընտանիքիս ցուցաբերած օգնության համար:
Որպես ընկեր` ոգևորել եմ Սկիոլիին ու Մակրիին` համատեղ պայքարելու և բարձրացնելու երկրի հեղինակությունը: Կարևոր չէ` քաղաքական որ կուսակցությանն ես պատկանում. մենք պետք է պայքարենք միասին:
Միշտ հեշտ է քննադատել Արգենտինային այն ցավի համար, որը նա պատճառել է, բայց, չնայած իր արժանիքներին ու թերություններին, այն նախկինի պես շարունակում է մնալ այն երկիրը, որը ես սիրում եմ»,- գրել է Տևեսը թվիթթերյան իր էջում: