Դունգան կարող է չհրավիրել Դավիդ Լուիսին
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը կարող է դուրս մնալ նոր գլխավոր մարզիչ Կառլոս Դունգայի տեսադաշտից: Բրազիլական «Folha de S. Paulo»-ի հաղորդման համաձայն` Դունգան ուզում է համագործակցություն հաստատել երկրի երիտասարդական ընտրանու հետ և շեշտը դնել 20-ամյա Մարկինյոսի ու 19-ամյա Դորիայի վրա, ովքեր, ըստ մարզչի մտահղացման, զույգ կկազմեն պաշտպանությունում: Ամեն դեպքում` խոսքը Էկվադորի ու Կոլումբիայի ազգային թիմերի հետ ընկերական հանդիպումների մասին է, որոնք կկայանան ԱՄՆ-ում:
Բնականաբար, ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նվազագույնը երկու խաղով կարող է դուրս մնալ կազմից:
Հիշեցնենք, որ Լուիսը Գերմանիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության հանդիպումից (1:7) հետո խիստ քննադատության է ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին