Սեյդու Կեյտա. «Պեպեի թիմակիցները տեսան մեզ և մտադիր էին հարվածել ինձ»
«Ռոմայի» կիսապաշտպան Սեյդու Կեյտան պատմել է, թե ինչու է ընկերական խաղից առաջ հրաժարվել «Ռեալի» պաշտպան Պեպեի ձեռքը սեղմելուց, իսկ հետո նրա վրա շպրտել ջրի շիշը:
«Երբ դեռ «Բարսելոնում» էի խաղում, Պեպեն ինձ կապիկ անվանեց: Այն ժամանակ ինքս ինձ ասացի. «Այս տղան ընդհանրապես ոչինչ չարժե»:
Բայց այդ մասին չսկսեցի հրապարակավ խոսել: Ու հենց այդ պատմության պատճառով ձեռք չմեկնեցի նրան ընկերական խաղից առաջ: Դրա մասին նախօրոք ասել էի իմ թիմակից Մեհդի Բենաթիային: Այնպես որ, ողջունեցի «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներին, բացի Պեպեից:
Հետո նա հանկարծ մոտեցավ ու թքեց ինձ վրա: Այդ պահին ջրով շիշն իմ ձեռքում էր, և ես այն շպրտեցի: Պեպեի թիմակիցները տեսան մեզ և մտադիր էին հարվածել ինձ:
Ճիշտ է, որ ինձ վատ դրսևորեցի, ուստի ներողություն եմ խնդրում: Լավ է, որ խաղադաշտում էինք, որովհետև անթույլատրելի է, որ տղամարդը թքում է մեկ այլ տղամարդու վրա:
Պատճառ չեմ տեսնում, թե ինչու նրան պետք է ձեռք մեկնեի, որովհետև նրա աչքերում ես մարդ չեմ: Չեմ ուզում խոսել նրանց հետ, ովքեր ինձ մարդ չեն համարում: Նրա պահվածքն անթույլատրելի է:
Հասկանալ փորձելու փոխարեն, թե ինչու ձեռք չմեկնեցի, նա որոշեց թքել ինձ վրա: Չեմ ասում, որ ես սուրբ եմ: Ինչպես բոլորը, ես նույնպես թերություններ ունեմ: Սակայն ես հարգում եմ մարդկանց»,- ասել է Կեյտան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին