Կավանին որոշել է մնալ ՊՍԺ-ում
Ուրուգվայցի հարձակվող Կավանին որոշել է կարիերան շարունակել իր ներկայիս թիմում և տեսնել, թե ինչպիսին կլինի իրավիճակը մրցաշրջանի ընթացքում: Հայտնի էր, որ Էդինսոն Կավանին իրեն այնքան էլ հարմարավետ չէր զգում Լորան Բլանի սխեմայում, քանզի նրան եզրային հարձակվողի դեր էր վստահվում, այլ ոչ թե կենտրոնականի: Ի դեպ, հենց այդ դիրքում Կավանիի համար ավելի հեշտ է դրսևորել իր տաղանդը:
Չնայած դրան, ինչպես նաև ՊՍԺ-ի` առաջատարներից մեկին վաճառելու ցանկությանը` «Ֆինանսական արդար խաղի» պահանջներին համապատասխանելու համար, Կավանին կմնա թիմում:
«Ես վստահ եմ, որ կմնամ ՊՍԺ-ում: Պայմանագիր ունեմ և գերադասում եմ ելույթներս այստեղ շարունակել: Ինչ վերաբերում է խաղադաշտում իմ դիրքին, ապա հարձակվողի համար միշտ ավելի հեշտ է խաղալ իր սովորական դիրքում: Սակայն դա արդեն խնդիր չէ, իսկ մարզչական շտաբում գիտեն իմ նախապատվության մասին»,- ասել է Կավանին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին