Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերին
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է «Ole»-ն` հիշեցնելով, որ նախորդ նախագահը` Խուլիո Գրոնդոնան, սրտային անբավարարությունից չորեքշաբթի մահացել է 82 տարեկան հասակում` ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելով 35 տարի:
Այժմ նախագահի պարտականությունները կատարում է Լուիս Սեգուրան, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Նա «Արխենտինոս Ժունիորս» ակումբի նախագահն է, սակայն մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները նրան կփոխարինի Ռուբեն Ֆորաստյերոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ