Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Նյու Յորք Ռեդ Բուլզ»
«Ատլետիկո Մինեյրոյի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ի առաջնությունում: 34-ամյա բրազիլացու ներկայացուցիչները արդեն բանակցել են «Նյու Յորք Ռեդ Բուլզի» ղեկավարության հետ, որտեղ հանդես է գալիս «Բարսելոնում» Ռոնալդինյոյի նախկին թիմակից Տյերի Անրին: Այս մասին հայտնում է «Esporte»-ն:
Աղբյուրի տեղեկություններով` «Ռեդ Բուլզ» տեղափոխության դեպքում Ռոնալդինյոյի տարեկան աշխատավարձը 2,25 մլն եվրոյից ավելի կլինի: Համաձայն ԱՄՆ-ի առաջնության կանոնակարգի` յուրաքանչյուր ակումբ իրավունք ունի այդ սահմանագիծը գերազանցող աշխատավարձ վճարել միայն 3 ֆուտբոլիստների: «Ռեդ Բուլզում» երկուսն արդեն կան` Անրին ու ավստրալացի Թիմ Կեյհիլլը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսը», «Ֆլումինենսեն», եգիպտական «Զամալեկը» և եվրոպական մի շարք ակումբներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին