«Բարսելոնի» ղեկավարությունը խոստանում է նոր գնումներ կատարել
Այս ամռանը «Բարսելոնի» կազմը համալրել են Մարկ-Անդրե տեր-Շտեգենը, Կլաուդիո Բրավոն, Ժերեմի Մաթյեն, Իվան Ռակիտիչը և Լուիս Սուարեսը: Այս ֆուտբոլիստների տրանսֆերների համար ակումբը, ընդհանուր առմամբ, վճարել է 156 մլն եվրո:
Տրանսֆերային պատուհանի վերջին ամսվա` օգոստոսի ընթացքում «Բարսելոնը» մտադիր է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ:
«Տրանսֆերային հնարավորությունները փակ չեն, դեռ մեկ ամիս ժամանակ կա և մի քանի կարևոր գործարք, որոնք պետք է ավարտել»,- ասել է «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն:
Սպասվում է, որ «Բարսելոնը» բոլոր ջանքերը կգործադրի` պաշտպան հրավիրելու համար: Ավելի վաղ հաղորդվել է, որ կատալոնցիները հետաքրքրված են Մարկինյոսի, Վերմալենի ու Հումմելսի ծառայություններով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ