Անչելոտտի. «Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին, ինչպես նաև մեկնաբանել է «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպման արդյունքը (1:1):
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ծնկատակի ջլի խնդրի պատճառով փոխարինվել է ընդմիջմանը:
«Քրիշտիանուն ցավեր էր զգում, և մենք որոշեցինք ռիսկի չենթարկել նրա առողջությունը: Նա բժշկական հետազոտության կենթարկվի, սակայն առաջին հայացքից վնասվածքը լուրջ չի թվում,- ասել է Անչելոտտին goal.com-ին տված հարցազրույցում:- Ռոդրիգեսը հիանալի խաղաց: Հույս ունեմ, որ խփած գոլը նրան վստահություն կհաղորդի: Կարծում եմ` ողջ թիմը լավ խաղաց, բարձր ռիթմով` վերահսկելով խաղի ընթացքը: Մենք մամլիչ գործողություններ էինք իրականացնում, և միջին գիծը լիարժեք կատարեց իր խնդիրը: Իհարկե, արտագնա խաղում խփած գոլն «Ատլետիկոյին» առավելություն է տալիս, բայց պատասխան խաղում ամեն ինչ կանենք ` Սուպերգավաթը նվաճելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ