Սիմեոնե. «Դի Մարիան «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում արձանագրած ոչ-ոքիից (1:1) իր պատկերացումներով:
«Խաղը լիովին փոխվեց, երբ խաղադաշտում հայտնվեց Դի Մարիան: Դա տրամաբանական է: Անխելը «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Դի Մարիան խաղը սրելու և վտանգավոր պահեր ստեղծելու զարմանալի ունակություն ունի: Սակայն շնորհիվ այն բանի, որ պատասխան գոլ խփեցինք, Սուպերգավաթը նվաճելու հնարավորություն ենք պահպանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին