Սիմոն Մարտիրոսյանը օլիմպիական խաղերի չեմպիոն` համաշխարհային պատանեկան խաղերի ռեկորդով
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան, «Սևան» մարզական հասարակական կազմակերպություն Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց) այսօր՝ օգոստոսի 23-ին, Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում +85 կգ քաշային կարգում երկամարտի 391 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը՝ սահմանելով համաշխարհային պատանեկան խաղերի ռեկորդ:
Մեր մարզիկը 55 կգ-ով իրենից հետ թողեց սերբ ծանրորդին (336 կգ), իսկ 3-րդ տեղն զբաղեցրեց ֆրանսիացի ծանրորդը (327 կգ):
Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմի մարզիչն է Վիգեն Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ մեր պատանի օլիմպիականները հայրենիք են վերադառնալու 2014 թ. օգոստոսի 30-ին, ժամը 14.00-ին: Նրանց դիմավորելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տրամադրած ավտոբուսները Հանրապետության Հրապարակից շարժվելու են ժամը 13:00-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին