Խավի. «Անհասկանալի է, թե որտեղից են նման լուրեր ծագում»
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին հերքել է լուրերը, որ, իբր, լարված փոխհարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ աշխատում է մեծ ցանկությամբ և հույս ունի հասնել հաջողությունների:
«Լուիս Էնրիկեի գալով` «Բարսելոնում» ոչինչ չի փոխվել: Իսկ եթե նա փոփոխություններ է կատարել, ապա միայն` դրական առումով: Մամուլը գրել է, որ ես չեմ խոսում Էնրիկեի հետ: Դա ճիշտ չէ: Մենք գերազանց փոխհարաբերություններ ունենք այն օրվանից սկսած, ինչ ճանաչում ենք միմյանց: Այնպես որ, անհասկանալի է, թե որտեղից են նման լուրեր ծագում: Ես մոտիվացված եմ ու վայելում եմ աշխատանքը, ինչպես երբեք»,- Խավիի խոսքերը մեջբերել է AS-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ