Տորրեսը կարող է տեղափոխվել «Միլան»
«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը պատրաստ է ընդունել «Միլանի»` վարձավճարով իր կազմում խաղալու առաջարկը: Իտալական թիմը փնտրում է այնպիսի ֆուտբոլիստի, ով կկարողանա փոխարինել «Լիվերպուլ» տեղափոխված Մարիո Բալոտելլիին:
Այդուհանդերձ, ակումբները դեռ պետք է պայմանավորվեն իսպանացի հարձակվողի աշխատավարձի հարցի շուրջ, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ կլինի ևս 2 տարի: Համաձայն դրա` Տորրեսի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ «Միլանն» առաջարկում է վարձավճարի ժամկետում նվազեցնել այն` հասցնելով 7 միլիոնի: իսկ լոնդոնցիները չեն ցանկանում վճարել մնացած 2 միլիոնը: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ