WBA-ի նախագահը ժամանել է Մոսկվա
Ռուս պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը հաղորդել է, որ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) նախագահ Ժիլբերտո Մենդոսան Մոսկվա է ժամանել իր և «Միր բոկսա» պրոմոուտերական ընկերության ղեկավար Անդրեյ Ռյաբինսկու հետ հանդիպելու համար: Խրյունովի խոսքերով` պլանավորված է քննարկել ռուս մարզիկների մասնակցությամբ մի շարք մարտերի անցկացման հետ կապված հարցեր:
«Մենդոսայի այցի նպատակը Ռյաբինսկու և ինձ հետ հանդիպելն է: Պլանավորվում է քննարկել ներքին և մեր համագործակցությանը վերաբերող հարցեր: Մենք նրա հետ լավ փոխհարաբերություններ ունենք: Մենդոսայի այցը մեծ պատիվ է, և այդ մեծ իրադարձությունն անպայման արդյունքներ կտա»,- ասել է Խրյունովը «Ռիա Նովոստիի» թղթակցին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին