Ինյեստան չի խաղա Ֆրանսիայի ու Մակեդոնիայի հավաքականների դեմ
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով բաց է թողել «Վիլյառեալի» հետ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի հանդիպումը, ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանա երկրի գլխավոր թիմին օգնել Ֆրանսիայի ու Մակեդոնիայի ընտրանիների հետ խաղերում: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացիները ֆրանսիացիների հետ կհանդիպեն Փարիզում երեքշաբթի կայանալիք ստուգողական խաղում, իսկ այնուհետև կուղևորվեն Մակեդոնիա` անցկացնելու «Եվրո-2016»-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ