Լուիս Էնրիկե. «Մեսսին ու Նեյմարը պատրաստ են «Ատլետիկի» հետ խաղին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ատլետիկի» հետ հանդիպումից առաջ շփվել է լրագրողների հետ:
«Կողմնորոշվել եմ կազմի ընտրության հարցում, բայց այդ մասին նախ իմ ֆուտբոլիստներին կտեղեկացնեմ: Նեյմարը, ինչպես գրեթե բոլոր խաղացողները, մարզումների ժամանակ լավ է դիմանում ծանրաբեռնվածությանը: Ոմանք, ովքեր վնասվածքներ ունեին, բժշկական շտաբի թույլտվությունը կստանան` մասնակցելու առաջիկա խաղին: Մեսսին պատրաստ է այդ հանդիպմանը: Նա մարզվում է առանց որևէ խնդրի: Էլ-Հադդադին շատ մոտ է այն բանին, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ համարվի: Մունիրն իրեն գերազանց է դրսևորում»,- նշել է մարզիչը:
«Ի՞նչ արդյունք կբավարարի ինձ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղում: Ուզում եմ, որ երկու թիմն էլ պարտվեն»,- կատակով ավելացրել է Էնրիկեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ