Համես Ռոդրիգես. «Դուք դեռ չեք տեսել Համես Ռոդրիգեսին»
«Ռեալի» կիսապաշտպան Համես Ռոդրիգեսը կարծիք է հայտնել մրցաշրջանի մեկնարկում թիմի խաղի մասին:
«Դուք դեռ չեք տեսել Համես Ռոդրիգեսին: Օրեցօր ֆիզիկապես ու մենթալիտետի առումով ավելի լավ մարզավիճակի եմ հասնում: Վատ սկսեցինք մրցաշրջանը, սակայն «Ռեալը» ֆուտբոլիստներ ունի` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Չարժե խոսել ծայրահեղ միջոցառումների մասին:
«Բազելի» հետ խաղում կգործենք միայն հանուն հաղթանակի: Շատ ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայում խաղալու եմ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Միշտ երազել եմ այդ մասին»,- ասել է Ռոդրիգեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին