Ալեքս Ֆերգյուսոն. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը Ռուսաստանից կխլի «ԱԱ-2018»-ի անցկացման իրավունքը»
Բրիտանացի հայտնի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Ռուսաստանում միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու հարցում հնարավոր արգելքի մասին:
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կկարողանա Ռուսաստանից խլել աշխարհի առաջնության անցկացման իրավունքը: ՖԻՖԱ-ի` Սանկտ Պետերբուրգում անցկացրած տեխնիկական կոնֆերանսն անցել է ամենաբարձր մակարդակով, ինչն ապացուցում է Ռուսաստանի` խոշոր մրցաշարեր անցկացնելու ունակությունը: Սանկտ Պետերբուրգում ես ինձ շատ լավ եմ զգում: Դա պարզապես ֆանտաստիկ քաղաք է»,- նշել է Ֆերգյուսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին