Ռակիտիչը, Ինյեստան ու Բուսկետսը պատրաստ են խաղալ «Լևանտեի» դեմ
«Բարսելոնի» կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Անդրես Ինյեստան և Սերխիո Բուսկետսը պատրաստ են իրենց թիմին օգնել «Լևանտեի» հետ իսպանական Պրիմերայի 4-րդ տուրի խաղում: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը: Սպասվում է, որ այդ ֆուտբոլիստներն ասպարեզ դուրս կգան կատալոնյան թիմի հիմնական կազմում:
Ռակիտիչն ու Բուսկետսը ԱՊՈԵԼ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում մնացին պահեստայինների նստարանին, իսկ Ինյեստան խաղադաշտում հայտնվեց միայն երկրորդ խաղակեսի ընթացքում:
Ավելացնենք, որ «Լևանտեի» ու «Բարսելոնի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ