«Չելսիի» երկրպագուն մահացել է Լեմպարդի գոլից հետո
Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպման ժամանակ Ուգանդայում մահացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և «Չելսիի» երկրպագու Ֆահադ Մուսանան: 24-ամյա տղամարդը «քաղաքաբնակների» կիսապաշտպան Լեմպարդի` իր նախկին թիմի դարպասը խփած գոլից հետո կորցրել է գիտակցությունը: Նրան փորձել են օգնել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Նշենք, որ կիրակի առավոտյան Մուսանան մարզվել է իր թիմի` «Սիմբայի» կազմում, այնուհետև ընկերների հետ դիտել է «Լեստերի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, որն ավարտվել է մանկունիանցիների պարտությամբ (3:5):
Ֆուտբոլիստի ընկերները հաղորդել են, որ Մուսանան չի դժգոհել որևէ ցավից ու առողջ տեսք է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ