«Ռեալը» հաստատել է Բեյլի վնասվածքի փաստը
Հայտնի են դարձել Գարետ Բեյլի բժշկական հետազոտության արդյունքները: Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք ունի: Վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ չեն հրապարակվում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բեյլը բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը: Նա կարող է չմասնակցել նաև «Բարսելոնի» հետ հոկտեմբերի 25-ին Պրիմերայի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ