Մոուրինյո. «Ստիպված եմ կարճ խոսել՝ ՈՒԵՖԱ-ի պատիժներից խուսափելու համար»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ այժմ ստիպված է իր նկատողությունները ֆուտբոլիստներին հասցնել ծայրահեղ կարճ ձևով:
«Եվրագավաթների մրցաշարերում ինձ միշտ տուգանում են: Հիմա ՈՒԵՖԱ-ն ևս մեկ առիթ է գտել. մարզչին կարող են տուգանել, եթե թիմն ընդմիջումից հետո ուշ է մտնում խաղադաշտ: Ես առանց այդ էլ տարբեր տուգանքների հարուստ պատմություն ունեմ: Ուստի ստիպված եմ 5-րոպեանոց վերլուծություն կատարել ֆուտբոլիստների համար, իսկ հետո բոլորը վերադառնում են խաղադաշտ: Մենք չենք կարող ռիսկի դիմել»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Չելսին» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 8 խաղում վաստակելով 22 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ