Հիդդինկը կշարունակի աշխատանքը Հոլանդիայի հավաքականում
Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միության ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկին:
Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ 67-ամյա մասնագետն անբավարար արդյունքների պատճառով կարող է հեռացվել աշխատանքից: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հոլանդիայի ընտրանին պարտվել է անցկացրած 3 խաղից 2-ում:
Հոլանդիայի ֆուտբոլային միությունը որոշել է պաշտոնանկ չանել Հիդդինկին, որովհետև ներկա պահին չի տեսնում որևէ թեկնածուի, ով ի վիճակի կլինի փոխարինել նրան:
Մարզիչն իր պաշտոնում կմնա նվազագույնը մինչև նոյեմբերի 12-ը, երբ Հոլանդիայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Մեքսիկայի ազգային թիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ