Զագրեբում կծածանվի նաև հայոց եռագույնը` ի պատիվ հայ բռնցքամարտիկների
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունն աստիճանաբար մոտենում է եզրագծին: Այսօր կայացել են 1/4 եզրափակչի մենամարտերը: Հայ մարզիկներից քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել են 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ովքեր, մտնելով կիսաեզրափակիչ, առնվազն բրոնզե մեդալ են ապահովել:
Կիսաեզրափակչի ճանապարհին Ալեն Դանիելյանը գեղեցիկ ոճով հաղթել է հունգարացի Դավիթ Կովաչին, իսկ Սերյոժա Հակոբյանը պարտության է մատնել բելոռուս Ռոման Կարաչանին:
Կիսաեզրափակչի ուղեգրին մոտ էր նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ում ընդամենը մի քանի միավոր չի բավարարել Ռուսաստանը ներկայացնող Իվան Կոզլովսկու հետ պայքարում: Հարկ է նշել, որ սա Արարատ Գյուլբանգյանի առաջին մրցելույթն էր նման հեղինակավոր մրցաշարում: Լավ է հանդես եկել նաև գերծանրքաշային Գնել Մուրադյանը: Ափսոս, որ վնասվածքի պատճառով նա չի կարողացել մասնակցել քառորդ եզրափակչի մենամարտին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ