ՄՕԿ-ի գործկոմը մտահոգված է օլիմպիական շարժման ապագայով
Շվեյցարիայում հոկտեմբերի 22-ին սկսվել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի եռօրյա նիստը: Միջոցառման օրակարգը չի հրապարակվել, իսկ առաջին օրվա աշխատանքն անցկացվել է փակ դռների հետևում:
Մամուլի ասուլիս նույնպես տեղի չի ունենա, թեև հոկտեմբերի 24-ին նախատեսված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռուստաելույթը:
Քննարկումը մասնավորապես ծավալվում է օլիմպիական խաղերի հայտերի ընդունման գործընթացի բարելավման շուրջ:
Կխոսվի նաև օլիմպիական խաղերի ֆինանսական, մարզաձևերի ծրագրերի փոփոխության, օլիմպիական հեռուստաալիքի ստեղծման, էթիկայի և ՄՕԿ-ի անդամ դառնալու հետ կապված հարցերի մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: